▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առանց աջակցության Հայաստանին «կուլ կտան»»․ ՌԴ Պետդումայում կոչ են արել չհրաժարվել Գյումրիի ռուսական ռազմաբազայից

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է հրաժարվի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից։ Նրա խոսքով՝ առանց աջակցության Հայաստանին «կուլ կտան»։ Պատգամավորի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կոլեսնիկի կարծիքով՝ Գյումրիի ռազմաբազան կարող է հավասարակշռել Հայաստանի համար առկա որոշ սպառնալիքներ և պատահական չէ, որ արդեն մի քանի տասնամյակ տեղակայված է այնտեղ։ «Ռուսաստանը միշտ օգնության է հասել Հայաստանին, իսկ մեր ժողովուրդների հարաբերություններն ավանդաբար լավ են եղել»,- հայտարարել է նա։

Ռուս պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակեցնի իր դաշնակիցների ընտրությունը և չփորձի «երկու աթոռի վրա նստել»։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է դուրս բերել ռուսական ռազմաբազան Գյումրիից, եթե Երևանը համարի, որ դրա ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ, հայտնում է Lenta.ru-ն։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին