▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ մարդ, բոլորս Ձեզնից պիտի սովորենք. Ռուբինյանն` Էդգար Ղազարյանին

Արտակարգ մարդ, բոլորս Ձեզնից պիտի սովորենք. Ռուբինյանն` Էդգար Ղազարյանին

Դիտեք նաև՝

«Ապրում ենք մի երկրում, որտեղ օպերատիվ հետախուզական գործունեության լիազորություն ունեցողները քաղաքական հետապնդումների են ենթարկում քաղաքական գործիչների, իրականացնում գաղտնալսումներ, բայց որպես իրավապահ մարմիններ, չեն կարողանում պատշաճ օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնել թմրանյութերի, իրական ապօրինությունների, հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»,- ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման ու իրականացման կարգի մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Պատճառն այն է, որ ՀՀ ՆԳ նախարարն ավելի շատ հրապուրված է հեծանվասպորտով, քան իր սեփական պարտականությունների կատարման հարցերով»,- հավելեց նա:

***

ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման ու իրականացման կարգի մասին հարցի քննարկման ժամանակ, երբ ելույթի համար հերթագրվել էին Էդգար Ղազարյանը, Արամ Վարդևանյանը, Վահագն Ալեքսանյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «ԱԺ աստղաբույլն է գրանցվել»: Ղազարյանն արձագանքեց. «Հուսով եմ՝ կլինի դեպք, երբ ավելորդ մեկնաբանություններ չեն հնչի նախագահությունից»: Ռուբինյանը զայրացավ. «Ձեզ նախազգուշացում եմ հայտարարում ու սրանից հետո չփորձեք որևէ մեկնաբանություն անել իմ՝ նիստը վարելու վերաբերյալ»:

Հասարակություն ավելին