▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակի քաղաքապետարանը շատ ակտիվ տեմպերով պատրաստվում է COP17-ին՝ հատելով տասնյակ կանաչ ընկուզենու ծառեր…

Էդուարդ Հայրումյանի գրառումը՝ կից տեսանյութով

Աշտարակի քաղաքապետարանը շատ ակտիվ տեմպերով պատրաստվում է COP17-ին՝ քաղաքի փողոցներում հատելով տասնյակ կանաչ ընկուզենու ծառեր: Արդեն իսկ հատվել են մի քանի տասնյակը և ըստ ինձ հասած տեղեկությունների՝ «հերթի մեջ են» էլ ավելի շատ ծառեր։ Խնդրում եմ հնարավորինս տարածեք այս տեսանյութը, միգուցե կկարողանանք կանխել այս խայտառակությունը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և Ընդերքի տեսչական մարմնին խնդրում եմ այս տեսանյութն ընդունել որպես պաշտոնական դիմում և շատ շտապ ստուգումներ սկսել Աշտարակի համայնքապետարանում՝ պարզելու համար այս անհիմն, անգրագետ ու անշրջելի ծառասպանդության գաղափարախոսներին ու կատարողներին և որ ավելի կարևոր է կանգնեցնել հետագա ընթացքը։

Ես նաև պաշտոնական նամակներով կդիմեմ համապատասխան կառույցներին։

Հասարակություն ավելին