▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ «խլուրդը» դուք եք»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մենք չենք նահանջելու, ինչ մտածում ենք ձեր երեսին ասելու ենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե փնտրում է Քոչարյաններին տեղեկատվության արտահոսք տվողին, Քոչարյանը նշեց․ «Եթե երկրի ղեկավարը դատարանում քննվող գործի հետ կապված, նախաքննության ընթացքում գտնվող գործի հետ կապված խախտում է անմեղության կանխավարկած, խոսում, թե ինչ պետք է լինի դրա արդյունքը, սրանով ժողովրդավարության հերն եք անիծում, դատական իշխանության անջատ լինելը նույնպես․․․ Հետո նաև այս խուզարկությունների, կալանքի շրջանակում ասում էիք՝ ըստ ձեզ՝ եղել է «խլուրդ», ով ինֆորմացիա է տվել։ Ուզում եմ գաղտնիք բացել՝ ձեր ասածի համատեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև ձեզնից է այդ ինֆորմացիան եկել, ձեր հայտարարություններից է դա եղել։ Սա սարկազմով չեմ ասում։ Հիմա ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ։ Օրինակ՝ ձեր թիմակիցներից մեկն ասում էր՝ ձեռքերը պետք է կտրել։ Չարժի նման ծայրահեղ քայլերի գնալ, բայց ամեն դեպքում՝ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց․ «Քանի որ դուք ձեր եղբոր և ձեր հոր հարցն եք քննարկում, ձեր եղբոր և հոր հարցը իմ հարցը չի, գնացեք ուրիշ տեղ քննարկեք։ Այստեղ քննարկվում են բոլորովին ուրիշ հարցեր, իսկ ձեր եղբոր և հոր հարցերը իրավապահների տիրույթում են»

Հասարակություն ավելին