▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնթապի դպրոցի աշակերտուհի Միլենա Սողոյանը մահացել է

Այնթապի դպրոցի աշակերտուհի Միլենա Սողոյանը մահացել է գյուղում «Mercedes Vito»-ի և իր վարած մոպեդի բախման հետևանքով

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1–ին։ Բժիշկները պայքարում էին աղջկա կյանքի համար։ Սակայն երեկ Այնթապի դպրոցի ֆեյսբուքյան էջը հայտնեց, որ իրենց սան Միլենա Սողոյանը մահացել է։

***

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է 2 օր առաջ Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափված մոպեդավարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոպեդը վարել էր Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Միլենա Ս․-ն։

Հոկտեմբերի 1-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում՝ «Արամե» մարկետի դիմաց, բախվել էին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջնակի վարած մոպեդը։ Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ մոպեդավարին դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Հասարակություն ավելին