Լրագրող Կարպիս Փաշոյանը գրում է․
Ես արտիստներին չեմ մեղադրում: Երբ մշակութային քաղաքականության պատասխանատու կառավարությունն իր պրոպագանդիստական զորեղ գործիքներով սրբապղծություն և ուրացություն է քարոզում, քիչ արտիստներ կգտնվեն, որոնք սկզբունքայնություն, կամք և քաղաքական գիտելիք կունենան անմասն մնալու հեգոմոն անբարոյականությունից:
Ուզում եմ նաև հիշեցնել, որ պատերազմում զոհվածների և ողջ մնացած հերոսների ճնշող մեծամասնությունը ռաբիզ լսող, քյարթու, երբեմն էլ մեքենան հանդիպակաց քշող տղերք են եղել ու կան, իսկ ստորև ներկայացված ստատուսի հեղինակը, երեկ՝ Արցախի հայաթափման օրը, Կապանում համերգ է տվել իր գործընկերների հետ միասին:


