Բրեժնև՞ն ա ինքը. Խաչատրյանը՝ Փաշինյանի մասին
Փաշինյանի հետ բանակցելը բացառվում է. Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ ընդդիմությունը մերժում է ՀՀ վարչապետի առաջարկը
«Ահաբեկիչների հետ չենք բանակցելու. Փաշինյանի գործողություններն ահաբեկչի գործողություններ են։ Քաղաքական ուժերի ղեկավարներին կալանավորել, քրեական գործեր, դատական պրոցեսներ՝ դա ահաբեկչին բնորոշ գործողություն է։ Ներսում Փաշինյանը սպառնում է բուլդոզերով, Ադրբեջանը սպառնում է պատերազմով։ Այս պայմաններում ի՞նչ հանրաքվեի մասին կարող ենք խոսել»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։
📎Այսօրվա ուղերձում ՀՀ վարչապետը խորհրդարանական ընդդիմությանը կրկին կոչ էր արել ապահովել այն 6 ձայնը, որն իշխանությանը պակասում է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար։


