«Ուժեղ Հայաստանը» նույնպես մերժում է ՀՀ իշխանության առաջարկած Սահմանադրության նախագիծը
Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շեշտեց` ծանոթացել են նոր Սահմանադրության տեքստին ու վերահաստատում են` ՀՀ Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը (հռչակագրում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղն ու Հայոց ցեղասպանությունը) հանելը նշանակում է` տվյալ նախագիծն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջն է։
«Նախագծից պարզ է դառնում, որ բացի ալիևյան Սահմանադրություն լինելուց, ոչ ժողովրդավար, բռնապետական պետության միտում պարունակող օրենք է։ ՀՀ–ում Ալիևի պահանջով կամ արտաքին ուժերից որևէ մեկի պահանջով Սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը ոտնձգություններից, ինչպես պաշտպանել ու պաշտպանում ենք Հայ առաքելական եկեղեցին»,– խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Աբրահամյանը։


