Յուրի Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով . «Այսօր այցելեցի Սառնաղբյուր գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորչի ճգնարան՝ մի վայր, որտեղ պատմությունն ու հավատը կարծես միաձուլվում են։
Ըստ ավանդության՝ այստեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը աղոթել է Աստծուն, և ժայռից աղբյուր է բխել։ Այդ ջուրը մինչ օրս հոսում է, և մարդիկ այն սուրբ ու բուժիչ են համարում։
Տեղացիների պատմություններով՝ տարիներ շարունակ մարդիկ, այդ թվում՝ արտերկրից ժամանած մեր հայրենակիցներ, այցելել են այս սրբավայր, խմել աղբյուրի ջրից և իրենց համար այն համարել Աստծո տված օրհնություն։
Չգիտեմ՝ այս վայրի հրաշքը ինչպես կբացատրի գիտությունը, բայց մի բան հաստատ է՝ այստեղ մարդը զգում է հավատքի, աղոթքի և մեր ժողովրդի դարավոր պատմության ուժը։
Սուրբ վայրեր, որոնք պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև պահպանել ու փոխանցել սերունդներին։
Աստված պահապան մեր հայրենիքին»։


