|
«Սպիտակ ջոկատ»-ը գրել է. «Խնդրում ենք տարածել։ Օգոստոսի 20-ին ԲԸՏՄ-ն հպարտությամբ հայտարարեց, որ Քարի լճի շրջակայքը մաքրվել է և գտնվում է «պատշաճ սանիտարական վիճակում»։ Այսօր (29.08) գնացինք։ Պարզվեց՝ «պատշաճ վիճակը» նշանակում է նորից լցված աղբ + հին թափված աղբ։ Նույն հայտարարության մեջ նշվում էր, որ համայնքին առաջարկվել է տեղադրել անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ և պարբերաբար կազմակերպել աղբահանություն՝ աղբի նոր կուտակումները կանխելու նպատակով։Աղբամաններ, որքան մենք տեսանք, ընդհանրապես չկան, իսկ աղբահանությունը պատշաճ կազմակերպված չէ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Աշտարակի համայնքապետարան, այսպես ե՞ք մաքրում, այսպես ե՞ք հետևողական»: |
Այսպե՞ս եք մաքրում Քարի լճի շրջակայքը...
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


