|
Թարմացում-Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է․ «ՊՆ-ն հաստատեց Սյունիքի զորամասում հոկտեմբերի 2-ին զինվորին հրամանատարի կողմից դաժան ծեծի ենթարկելու մասին իմ երեկվա հրապարակած լուրը և հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Իսկ թե ինչու է նույն հրամանատար Համլետ Պողոսյանը շարունակում ծառայել միջադեպից հետո այն դեպքում, երբ իր ստորադաս զինվորների նկատմամբ կա փաստ, որ եղել է ծեծի, նվաստացման միջադեպ, (նրան ՌՈ ուղեկցությամբ հարցաքննության տանելը վկա) ու որքանով է թույլատրելի նրան չմեկուսացնել զինվորներից, մանավանդ, որ հոկտեմբերի 2-ին ծեծի ենթարկվածը զինվորն իր դեմ իմ տեղեկությամբ գրել է բողոք, ուստի կարող է սա ծնել հաշվեհարդարի նոր միջադեպ և հղի է այլ ծանր հետևանքներով, ՊՆ չի պարզաբանել։ ՊՆ փաստացի չի երաշխավորել հրամանատարի դեմ ծեծից հետո նրա անվտանգությունը, պաշտպանության միջոցներ չի կիրառել նրա նկատմամբ՝ ոչ միայն կանխելու դաժան հրամանատարի հետ նոր կոնֆլիկտն ու ծանր հետևանքները, այլև ապահովելու ստորադաս զինվորի նախաքննական ցուցմունքները չփոխելու և արդար, անկողմնակալ նախաքննության հնարավորությունը։ |
***
|
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հերթական ծեծի ու նվաստացման միջադեպն է գրանցվել Սյունիքի զորամասերից մեկում, որտեղ ամիսներ առաջ զինծառայողի ինքնասպանության աղմկոտ միջադեպ է եղել։ Հրամանատարը ծեծի է ենթարկել զինվորին, ըստ իմ աղբյուրի` մյուս զինվորների ներկայությամբ, և ստորացուցիչ ձևով։ Հայհոյանքներով է ուղեկցվել ծեծը; Ի դեպ՝ այս հրամանատարին, ասում են, խիստ բնորոշ է հայհոյաբերան լինելու անպատիվ վարքագիծը, ինչի համար նույն հրամանատարը երբեք չի պատժվել ոչ մի եղանակով, անգամ միջադեպեր հրահրելու դեպքերում և ծնողի հետ ուղիղ առերեսման ժամանակ անվայելուչ արարքից հետո։ |


