Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը հիմա էլ սպառնում է իրավապահ համակարգի նախկին ղեկավարներին
«Հլը դուք մի հատ բացատրեք՝ դուք էս գործերով (Քոչարյան, Ծառուկյան,Սարգսյան– խմբ․) ինչո՞վ եք զբաղված եղել, կարո՞ղ ա` փող եք առել, թե՞ ձեզ թվում ա՝ ձեր հետևից եկող չի լինելու։ Պտի պատասխան տաք։ Մի հատ խեղճ ու կրակների երկու հատ հավ գողանալու համար մինչև վերջին խազը սննկացրել, սովի եք մատնել, իսկ, ասենք, ձեզ համար եղե՞լ են անձեռնմխելի մարդիկ։ Ինչի՞ են եղել, բերել, վճարե՞լ են ձեզ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ում վարույթում այս գործերը եղել են ու ընթացք չեն տվել, պատասխան են տալու։ Հավելեց՝ ստուգվելու են նրանց, նրանց ընտանիքի անդամների ունեցվածքը, բանկային հաշիվները և «Տոյոտա Երևանի» հետ ունեցած կապերը։


