▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը՝ ավելի քան 500 միլիոն դրամ, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել

«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը՝ ավելի քան 500 միլիոն դրամ, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել

««Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն վճարումներ չի կատարել, 2026 թվականի սեպտեմբերի 25-ին համապատասխան գրությամբ ևս մեկ անգամ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին տեղեկացվել է սահմանված ժամանակահատվածում վճարումերը կատարելու կամ վճարումների համար ժամանակացույց ներկայացնելու վերաբերյալ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել»,- ArmeniaSputnik-ին հայտնել են ԿԳՄՍՆ-ից։

Նշենք, դա չի խանգարել, որ կառավարությունը հենց «Դոպինգ Սփեյսի» հետ կնքի շուրջ 9 մլն դոլարի պայմանագիր՝ COP17-ի միջոցառումների համար (ընդ որում՝ մեկ անձից գնման ընթացակարգով)։
Մամուլում լայնորեն քննարկվեց նաև այն թեման, որ «Դոպինգ սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023-ին՝ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման որոշումից մեկ ամիս առաջ, իսկ ընկերության բաժնետերերից է ՄԱՊ ընկերության հիմնադիր, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։ Նրանք անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ամբողջությամբ՝ այստեղ։
Հասարակություն ավելին