Ի՞նչ իրավունքով և համարձակությամբ եք հայտարարում, որ Հայաստանն իր մեջ ներառում է «ազգ-հայրենիք» հասկացությունները. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանություններին
«Ո՞նց է ներառում. հենց հիմա ՀՀ-ում ապրում է շուրջ 150 հազար արցախահայ, որոնք ասում են, որ իրենց հայրենիքն Արցախն է։ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունը ներառո՞ւմ է։ Եթե չի ներառում, դուք ո՞վ եք և ի՞նչ իրավունքով եք այդ մարդկանց ասում, որ Արցախը ձեր հայրենիքը չէ։ ՀՀ-ից դուրս ապրում է շուրջ 7 մլն հայ։ Դուք ի՞նչ եք հայտարարում, որ այդ միլիոնները հա՞յ չեն։ Ո՞ր իրավունքով եք դա հայտարարում»,-ԱԺ-ում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը կառավարության անդամների երդման նոր տեքստի քննարկման ժամանակ։


