▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի դեմ, գրում է «Փաստինֆոն»։

Դատական կարգով ՀԱՍԵ-ն պահանջում է անվավեր ճանաչել Վաղարշապատի համայնքապետի՝ շուրջ 47 մլն դրամ հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումը։

Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Այն վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։

Հասարակություն ավելին