Գարեգին Միսկարյանը գրում է․
Չեք մարսելու։ Այս հանցագործության բոլոր մեղավորները հատ-հատ դատվելու են։
Ամուլսարը Ղարաբաղի հարցը չէ, որ ասեք՝ դե, Ադրբեջանը հարձակվեց, մենք էլ պարտվեցինք, որովհետև նախկինները թալանել էին բանակը։
Բոլոր հիմքերը կային այս աղետը կանխելու համար, բայց դուք չուզեցիք դա անել, որովհետև ձեզ համար պետությունն ընդամենը տարածք է՝ 29 743 քկմ։
ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարը շահագործելը որևէ արդարացում չի կարող ունենալ ու հաշվի առնելով սպասվող աղետի մասշտաբեները` շատ խիստ եք պատժվելու, թե գործած մեղքի, թե հանցավոր անգործության համար:
Դատվելու եք։
Ավելի ուշ՝ Գարեգին Միսկարյանը նաև հետևյալ գրառումն է կատարել․
Էլարդի ուսումնասիրությունը արձանագրում է և՛ հնարավոր վնասների մեխանիզմներ, և՛ դրանց գնահատման էական բացեր։
1. Թթվային դրենաժ և ջրերի աղտոտում
Ապարների մեծ թթվագոյացման ներուժ կա, իսկ դրա գնահատումները թերի են։ Հանքից արտահոսքը կարող է ազդել ստորերկրյա ջրերի ու մոտակա աղբյուրների վրա։ Սա երկարատև կառավարման խնդիր է։ Տպագիր էջեր՝ 106–107, 112։
2. Մաքրման համակարգի անբավարարություն
Նախատեսված պասիվ համակարգը կարող է չդիմանալ երկաթի ու ալյումինի բարձր պարունակությանը և ջրի փոփոխվող բաղադրությանը։ Հաշվետվությունը դիտարկում է վերանախագծման անհրաժեշտություն։ Էջեր՝ 123–125։
3. Երկրաշարժ և պաշտպանիչ շերտերի վնասում
Խզվածքների շարժը կարող է վնասել մեկուսացնող շերտերը և ստեղծել աղտոտված ջրի արտահոսք։ Հետագա վերականգնումը կարող է տեխնիկապես դժվար լինել։ Էջեր՝ 124–125։
4. Ջերմուկն ու Սևանը տարբեր հարցեր են
Ջերմուկի ջերմային աղբյուրներին ստորերկրյա աղտոտման ուղին հաշվետվությունը բացառում է։ Սևանի դեպքում գնահատումը պայմանական է․ քննարկվում են Քեչուտով հնարավոր ուղիները և նոսրացումը։ Ամբողջ լճի միջին ցուցանիշը չի նկարագրում թունելի ելքի տեղային ազդեցությունը։ Էջեր՝ 127–128։
5. Կենսաբազմազանություն և օդ
Որոշ տեսակների ազդեցությունները թերագնահատված են, փոխհատուցման արդյունավետությունը՝ չհիմնավորված։ Օդային ազդեցությունները գնահատվում են հավանաբար կառավարելի՝ լրացուցիչ հաշվարկների ու միջոցառումների պայմանով։ Էջեր՝ 119, 122։
6. Փակումից հետո ծախսեր
Երկարաժամկետ խնամքի տևողությունն ու փակման ծախսերը թերագնահատված են։ Էջեր՝ 128–129։
Սրանք էն ռիսկերի մի մասն են, որ Էլարդի մասնագետները փաստել են են Լիդիան Արմենիայի ՇՄԱԳ-ի ուսումնասիրությամբ։
Դիտեք նաև՝


