▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ․ ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում, ու հետևանքը՝ մի շարք համայնքներում մեկ թեկնածու է մասնակցում:

Թե բա՝ 90%: Իսկ մասնակցության մասին խոսք չկա, կարևորը՝ տոնում են միայնակ մասնակցած ՔՊ-ականի «մրցակցային» ընտրությունում ունեցած հաջողությունը:

Որտեղ էլ որ մրցակիցներ կան՝ հեռու բարեկամներից մինչև բանակի ընկերներ, սադրիչ բնույթի քայլերի են գնում:
Ու այս ամենին էլ դեռ ընտրություն են անվանում»:

Քաղաքական ավելին