▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Գոռ Եփրեմյանն ուրախալի լուրով է կիսվել

Թարմացում․ ԱՄՆ-ում լույս Աշխարհ է եկել երգիչ Գոռ Եփրեմյանի և պարուհի Էլեն Հարությունյանի առաջնեկը։

Այդ մասին զույգը հայտնել է սոցիալական էջերում։ Պարուհին ընտանեկան լուսանկար է հրապարակել և գրել.

«Մեր սերը հիմա անուն ունի… Նարեկ»։

Հավելենք, որ երեխայի սպասելու լուրը զույգը հայտնել էր ժամեր առաջ։

***
Երգիչ Գոռ Եփրեմյանն ու նրա սիրելին՝ Էլեն հարությունյանը, ամենաքննարկված զույգերից մեկն են հայկական շոուբիզնեսում։ Նրանք շատ ակտիվ գործունեություն են ծավալում և նույն ակտիվությունը ցուցաբերում են ինստագրամյան էջում:

Զույգը նախորդ տարեվերջին ընտանիք կազմեց, ինչը շատ սպասված իրադարձություն էր նրանց ընտանիքի և հարազատների համար։

Արդեն այսօր Գոռն ու Էլենը ուրախալի լուրով են կիսվել, նրանք հայտնել են, որ սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը հոլովակ է հրապարակել, որում պարզում է ապագա երեխայի սեռը։ Գոռն ու Էլենը որդի են ունենալու։

Դիտեք նաև՝

Շոու-բիզնես ավելին