▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրի ներսում ձեր դեմքը գիտեն, պետք է նաև ձեր դիմակը պատռել միջազգային հանրության առաջ. բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

Երկրի ներսում ձեր դեմքը գիտեն, պետք է նաև ձեր դիմակը պատռել միջազգային հանրության առաջ. բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

***

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լարվածություն առաջացավ ոստիկանների և ակցիայի կազմակերպիչների միջև։
«Մեր ակցիան 2 անգամ տեղափոխեցին, մենք իրավունք ունենք խաղաղ ակցիաներ իրականացնելու և պատշաճ կերպով տեղեկացրել էինք։ Մենք խաղաղ ակցիա ենք անում, կթողնե՞ք խոսեմ»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Ոչ, ուզում եմ դուք ինձ լսեք, թողեք այդ ակցիայի խաղաղ, բնականոն կարգը որոշենք»,- հակադարձեց ոստիկանը։

Ակցիայի կազմակերպիչների և ոստիկանների միջև երկխոսությունից հետո ակցիան մեկնարկեց։

***

«Նմանատիպ միջազգային մեծ համաժողովներ ընդունելիս պետություններն օգտվում են առիթից և բարձրացնում են այն հարցերը, որոնք պետք է լուծվեն միջազգային հանրության միջոցով։ Սակայն այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն են բարձրացնում այդ հարցերը, խոսում այն մասին, որ Արցախում Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ցեղասպանություն, որ Ադրբեջանը ապօրինաբար պահում է իր մոտ մեր քաղաքացիներին։ COP17-ի բացումից ընդամենը օրեր առաջ ՀՀ իշխանությունները բացում են Ամուլսարի հանքը, հանք որը սպառնում է մեզ բոլորիս, հանք, որի գործունեության հետևանքով Հայաստանը կարող է վերածվել տոքսիկ անապատի, մեր ամենամեծ խմելու ջուրի պաշարը կարող է թունավորվել Ամուլսարի հանքի պատճառով»,- Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Գևորգ Սաֆարյանը։
«Այս հարցերը պետք է բարձրացնեին ՀՀ իշխանությունները, այս հանրության փողերով աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, այնինչ մենք այսօր միջազգային հանրության առաջ ամոթով ենք, որ ունենք այսպիսի կառավարություն»,- նշել է Սաֆարյանը։

Հասարակություն ավելին