▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես համբերատար մարդ եմ, բայց որ գժվա, գժվա». Խորեն Լևոնյան

Դերասան Խորեն Լևոնյանը հանդես է եկել անկեղծ ու բացառիկ հարցազրույցով՝ խոսելով իր կյանքի կարևորագույն իրադարձությունների, անձնական ապրումների, ընտանիքի, հայրության և մասնագիտական ուղու մասին։

Հարցազրույցի ընթացքում դերասանն անդրադարձել է նաև մեծանուն պապի ժառանգությանը, կյանքի շրջադարձային որոշումներին և այն պատճառներին, որոնցով պայմանավորված՝ հրաժարվել է «Մոսֆիլմ»-ի գայթակղիչ առաջարկներից։

Խորեն Լևոնյանը պատմել է, թե ինչպես են ծնվել իր հայրենասիրական երգերը, ինչ նշանակություն ունի իր համար հայրենիքը, և ինչպես է դստեր ծնունդը փոխել իր աշխարհընկալումն ու կյանքը։

Զրույցի ընթացքում արտիստն անդրադարձել է նաև «Վազգեն. վերջին սպարապետը» և «Որոգայթ. նոր սկիզբ» ֆիլմերի նկարահանումների կուլիսային մանրամասներին, իր ընտանիքին, սիրուն ու անձնական հաղթանակներին։

Խոսելով սեփական բնավորության մասին՝ Խորեն Լևոնյանը նշել է. «Ես համբերատար մարդ եմ, բայց որ գժվա, գժվա»։

Դերասանը կիսվել է նաև հայրության մասին իր պատկերացումներով, կյանքի ընթացքում ձեռք բերած փորձով և այն կարևոր դասերով, որոնք ձևավորել են իրեն որպես մարդ ու արտիստ։ Նրա անկեղծ խոսքում տեղ են գտել ինչպես մասնագիտական հաջողությունները, այնպես էլ անձնական ապրումներն ու որոշումները, որոնք կարևոր դեր են ունեցել նրա կյանքում։

Շոու-բիզնես ավելին