Հայտնի ինֆլյուենսեր Հայդալեքը Threads սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ պատմելով իր հավատքի մասին։
Նա նշել է, որ նախկինում աթեիստ է եղել, սակայն այսօր խորապես հավատում է Աստծուն։ Ինֆլյուենսերի խոսքով՝ կյանքի բազմաթիվ իրավիճակներում զգում է Աստծո ներկայությունը, խոսում Նրա հետ և ստանում պատասխաններ։
Միևնույն ժամանակ Հայդալեքը նշել է, որ չի հետևում կրոնական ծեսերին՝ հավելելով, որ, իր կարծիքով, խաչակնքվելն ու նմանատիպ սովորույթները եկեղեցին է հորինել դարերի ընթացքում։


