|
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները, անգամ Լիմոժայի քաղաքապետարանի այս գեղեցիկ շենքն է փլուզումների ենթարկվել։ Անկախ նրանից, որ այս շենքը պատմական և մշակութային ժառանգություն է (կառուցվել է 1876 թվականին), այստեղ կարևորը ֆրանսիական հասարակության առանձնահատկությունն է։ Ֆրանսիացիները մեկ անգամ չէ, որ իրենց ազատությունների համար ո'չ միայն շենքեր, այլև հսկայական մարդկային զոհեր են տվել։ Ֆրանսիական հեղափոխություններն անհնար կլինեին, եթե ֆրանսիացիները մտածեին չվնասելու, օրենքներն ու սահմանադրությունը պահելու մասին։
Ֆրանսիական հեղափոխություններն էին այն առաջնային հանգույցները, որոնք դրեցին ժամանակակից ազատությունների, ժողովրդավարական կարգերի հիմքը։
Եթե ֆրանսիացիները մտածեին ինչպես Հայաստանի պսևդո-առաջադեմները, ապա մարդկությունը երբեք չէր հասնի ժամանակակից ազատություններին, ժողովրդավարական առաջընթացին։
Ինչպես ասում են. «կան քարերը նետելու ժամանակը, և կա հավաքելու ժամանակը»: Ազատության համար պայքարում քարերը նետվում են արյամբ, և միայն հավաքելիս է այն պատվում կանաչով»:
Ֆրանսիայում ու Եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձություններին հետևեք Asekose-ի տելեգրամյան ալիքում:
Կարդացեք նաև՝
|
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ այսօր կատարվում է Ֆրանսիայում (ինչպես նաև, ի դեպ, այս օրերին Ալբանիայում), մտնելու է պատմության դասագրքերի մեջ։ Զանգվածային անկարգություններն արդեն ձեռք են բերում ապստամբության կամ գուցե հեղափոխության հատկանիշներ։ Ոստիկանությունը գրեթե կորցրել է վերահսկողությունը Փարիզի, Լիոնի, Թուլուզի և մի շարք այլ քաղաքների կենտրոնական հատվածներում, որտեղ բողոքի են դուրս եկել ամենատարբեր խավերն ու խմբերը՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ֆերմերներ, արհմիություններ։ Ոստիկանության հետ բախումներ, թալան և կողոպուտ, հրդեհված մեքենաներ և շենքեր... (լուսանկարները՝ ստորև)
Ուզում եմ հիշեցնել տակավին 2019 թ. հունվարի 12-ին դիմատետրում արված գրառումս, որը վերնագրել էի այսպես. «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։
Այդ կոչում (հղված է առաջին մեկնաբանության մեջ), մասնավորապես, նկատել էի. «Առաջիկա տասնամյակում Եվրոպայի կայունությունը վերջնականապես տապալվելու է՝ ցնցելով միջազգային քաղաքական համակարգը։ Եվրոպական երկրները շարվեշարան շարժվելու են կա՛մ դեպի ծայրահեղ ձախ, կա՛մ դեպի ծայրահեղ աջ ուղղությամբ։ «Դեղին ժիլետները» գալիք Նոր Եվրոպայի առաջին ծիծեռնակներն են և եվրոպական ուլտրա-լիբերալիզմի գերեզմանափորը։ Այս ամենի հետևանքները եվրոպական երկրներում բնակվող հայության համար անկանխատեսելի են։ Ուստի Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի հայերը (նրանք, ովքեր դեռ չեն ամբողջությամբ ձուլվել) չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է»։
Նույն գրառման տակ արված մեկնաբանություններից մեկում դարձյալ ընդգծել եմ. «Եվրոպայի կայունության օրերը հաշված են։ Գուցե մի քանի տարի... այնուհետև անկանխատեսելի վայրիվերումներ են լինելու»։
Այսօրվա զարգացումների վերջնարդյունքը դեռևս պարզ չէ, սակայն մի բան արդեն ակնհայտ է. Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան։ Հայությունը պետք է պատրաստ լինի այդ շրջադարձերին նախապես՝ քանի դեռ ունի սեփական ընտրությունը կատարելու ժամանակ և հնարավորություն։
Ուստի կրկնում եմ կոչս՝ «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։
|
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Լիմոժ քաղաքում այրվում և փլուզվում է 143 տարվա պատմություն ունեցող շենքը՝ «ֆրանսիացի դպրոցականների խաղաղ ցույցերի» ընթացքում։
Անկարգությունների մասշտաբն այնքան է մեծացել, որ ոստիկանությունը պարզապես ի վիճակի չէ կարգուկանոնը վերականգնել կամ որևէ բան։ Քաղաքներն ալեկոծվում են, պատմական քրիստոնեական հուշարձանները՝ «հիջաբներով» են պատվում։
«Դպրոցականները», այսինքն՝ ֆրանսիացիների նոր սերունդը, հասել է այն տարիքին, երբ երեխաները բողոքում են սեփական ծնողների դեմ։ Երբ ուսուցչին դարձրել են ձերբակալման ու հանրային պարսավանքի թիրախ: Երբ ոստիկանը կարող է միջամտել ծնողի կամ ուսուցչի դաստիարակչական աշխատանքներին: Ամեն ինչ՝ ճիշտ «ըստ դասագրքի»։
Ըստ մի շարք աղբյուրների, թալանվել և ավիրվում են հանրային, պատմական ու կրոնական նշանակության օբյեկտներ: Իսկ «դպրոցականների» ալիքի տակ փողոց դուրս եկած միգրանտներն ու արմատականները, ըստ որոշ աղբյուրների՝ ծեծի են ենթարկում բնիկ ֆրանսիացիներին և սպառնում են հրկիզել տաճարը։
Ամեն ինչ՝ ըստ ծայրահեղ լիբերալիզմի և ժամանակակից գլոբալիզմի պահանջների: Երբ տարերային ազատության աստիճանն ու անվերահսկելի դեմոգրաֆիան վերածվում են անդաստիարակության, անգրագիտության, անհանդուրժողականության ու ամենաթողության...
Հենց ներգաղթյալների երկրորդ ու երրորդ սերունդներն են քանդում հին Ֆրանսիան։ Կարծում եմ, որ շուտով Ֆրանսիայի խոշոր քաղաքներ բանակ կմտցնեն, որպեսզի կարողանան հանդարտեցնել օրեր շարունակվող անկարգությունների ալիքը։
Իսկ 2027թ. ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները ցույց կտան, թե ում կընտրեն իրական ֆրանսիացիները։
Ժողովրդագրությունը կատակ բան չէ։ Այս և նմանատիպ անկարգությունների ալիքները սպառնում են եվրոպական մի շարք պետությունների: Միթե այս ամենը տեսնող Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու»:
|