|
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն անդրադառնալով իշխանության դիվերսիֆիկացման քաղաքականությանը՝ նշեց, որ այդ ուղղությամբ բոլոր երկրների հետ կան քննարկումներ: «Եթե հնարավորություն լինի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք, Իրանից կառնենք․․․ Բոլորի հետ քննարկումներ կան․․․ Հա՛մ բոլոր երկրներից գազ ենք առնելու, հա՛մ ատոմակայանն ենք ուժեղացնելու, հա՛մ արևային համակարգն ենք ուժեղացնելու, հա՛մ բոլոր երկրների հետ առևտուր ենք անելու, Թուրքիայի հետ բացելու ենք սահմանը մոտակա ապագայում, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ և վերջնական խաղաղություն, տարածաշրջանի երկրների հետ համագործակցություն ենք ունենալու բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր տեղերում դեմարկացիան և դելիմիտացիան ավարտին ենք հասցնելու: Ամեն ինչ շատ լավ է, որովհետև ՀՀ-ն այլևս խաղաղ է և ունի ժողովրդավար կառավարություն, նորմալ ընտրություններ»,- ընդգծեց Սիմոնյանը։ *** |
|
«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, առհասարակ, ես կարծում եմ, որ պրոցեսը չի կանգնել, դանդաղել է, ես դա կապում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտի և անդառնալիության կետի անցման հետ, որը միանշանակ մոտ ապագայի խնդիր է։»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Որևէ նախադրյալ չկա, որ ես կարծեմ, թե այդ հարցը չի լուծվի կամ կձգձգվի։ Խոսքը միայն խաղաղության պայմանագրի մասին չէ, բայց եկեք արձանագրենք, որ Թուրքիայի կողմից նույնպես աշխատանքներ են իրականացվում, որոնք ենթակառուցվածքների վերականգնելու են միտված, մենք հանդիպումներ ենք ունենում, մեր գործարարներն գնում այնտեղ, այսինքն՝ պրոցես է, որը դրական ընթացք ունի»,- հավելեց նա։ *** |
|
«Եկեղեցու մասով Կառավարությունը զեկույց է հրապարակել: Այսինքն՝ նպատակը շարունակում է մնալ Կաթողիկոսի հեռացումը. ինչպե՞ս»,- ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց նրան: Սիմոնյանը նշեց, որ դեռ չի ծանոթացել հրապարակված զեկույցին: Իսկ թե ինչպես պետք է Նիկոլ Փաշինյանի ասած «օրենսդրական փոփոխությունները հանգեցնեն կաթողիկոսի հեռացմանը» հարցին, Սիմոնյանը պատասխանեց. «Բացի վարչությունում քննարկելուց, դուք ականատես եղաք, որ Կտրիճ Ներսիսյանի հեռացման հարցը մեծ աջակցություն գտավ նաև ժողովրդի մոտ։ Վաղարշապատ համայնքում Կտրիճ Ներսիսյանին ներկայացնող քաղաքական թևը պարտվեց, հետագայում էլ ամբողջ հանրապետությունով պարտվեց։ Վարչությունը հայ ժողովրդի կամքի արտացոլման մի մասն է։ ՀՀ ժողովրդի մեծամասնությունը, քվեարկելով ՔՊ-ին, ասաց, որ ինքը Կտրիճ Ներսիսյանն է, ոչ թե կաթողիկոս»: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ քարոզարշավի ժամանակ հասարակությանը եկեղեցու բարեփոխման մասին չէին ներկայացնում, Ալեն Սիմոնյանը ասաց. «Մենք շատ դրույթների մասին չենք խոսել ժողովրդի հետ, բայց ակնհայտ էր, որ տարուց ավել այդ պրոցեսը գնացել է»: *** |
|
Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՌԴ Հայաստան հարաբերությունների փոփոխության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և հարցին, թե արդյոք խզվելու են կապերը ՌԴ-ի հետ, թե ավելի են ամրապնդվելու՝ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նշեց․ «Ինչու պետք է խզենք կամ ընդլայնենք։ Գոյություն ունի իրականություն․ ՀՀ-ն 30 տարուց ավել ապրել է կոնֆլիկտի մեջ, և ՌԴ-ն չի եղել կոնֆլիկտի մեջ և աշխարհի հետ չի ունեցլ այն հարաբերությունները, որոնք հիմա ունի։ Ակնհայտ է՝ ուզես թե չուզես, ցանկություն լինի, քաղաքկան որոշում լինի, չեն կարող հարաբերությունները լինել նույնը, որովհետև այլևս ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլկտ չունի։ Եվ երրորդ խաղացող, քաղաքականգին գին հասկացությունները փոխվել են, փոխվել են տնտեսական շուկաները, ուղիներն են փոխվել, միջին միջանցքի գաղափարն է ի հայտ եկել, որն իրագործվում է, կոմունիկացիաներն են բացվում, Հայաստանն Ադրբեջանից գնումներ է անում․․․ Ռուսաստանում էլ է շատ բան փոխվել․․․»։ |
«Եթե հնարավորություն լինի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք»․ Ալեն Սիմոնյան
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


