Եթե մարդն անդաստիարակ է իր տանը, ուրեմն նա անդաստիարակ է նաև հյուր գնալիս․ Արմեն Աշոտյանը՝ ԵԽԽՎ-ում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթի մասին
«Այդ պատգամավորի պահվածքն այն աստիճան զարհուրելի էր, որ ստիպեց իրենց համակրող քաղաքական ինստիտուտում դիտողություն անել։ Դա պարզապես իրական անդաստիարակության նշան է և բարոյական անկման հերթական ցուցանիշն է»,- ասաց ՀՀ ԿԳ նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով դատական նիստից առաջ։
Գրիգորյանն ամբիոնից խոսում էր Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի և նրա եղբոր՝ Եզրաս սրբազանի մասին՝ փորձելով շրջանառել ՔՊ-ի հայտնի թեզերը, սակայն նիստը նախագահողն ընդհատել էր Գրիգորյանի ելույթը։
***
|
«Խախտումներն այնքան շատ էին, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը սեփական երեսը փրկելու համար չէր կարող դրանք չարձանագրել։ Զեկույցում ընդամենը ճշմարտության մի մասն է, պարզապես այս տարիների ընթացքում այնքան են անտեսել Հայաստանում տիրող իրավիճակը, մարդու իրավունքների նահանջը, քաղաքական հետապնդումները, կեղծիքները և այլն, որ եթե մի փոքր բառ ասում են՝ ոգևորվում ենք»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ ԵԽԽՎ զեկույցին։ |


