▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ զեկույցում ուղիղ պահանջ կա ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել քաղաքական հետապնդումները․ Վարդևանյան

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ («Ուժեղ Հայաստան») Արամ Վարդևանյանը, ով այս օրերին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին, մանրամասներ է ներկայացրել 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցից։ 

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»,- նշել է Վարդևանյանը՝ կարևորելով իրավունքի գերակայման անհրաժեշտությունը։

«Իրավունքը եթե գերակայի, այս խնդիրները չեն լինի, իսկ իրավունքը պետք է գերակայի:

Ատելության, վախի ու ապօրինի հետապնդումների էջը պետք է փակվի»,- ընդգծել է նա։

Քաղաքական ավելին