Սոնա Աղեկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ֆիրդուսում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում րոպեներ առաջ մարդ է վայր ընկել։ Հիշեցնեմ, որ Էլիտ Հոլդինգն է իրականացնում շինարարությունը, իսկ շինարարության ողջ ընթացքում շինարարական նորմերի խախտման մասին բազմիցս ենք ահազանգել…»։
***
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, Երևանի Ֆիրդուսի թաղամասում՝ Խանջյան 7 հասցեում գտնվող շինհրապարակում, 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի մոտ 7 մետր բարձրությունից։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կոտրվածքներ ստացած տղամարդուն շտապօգնության բժիշկները տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալ։
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ շենքի շինարարության պատասխանատուն «Էլիտ Հոլդինգ» ընկերությունն է։
Կարդացեք նաև՝


