▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավները պատկերասրահում են. Տեսեք՝ ովքեր են գնացել դրանք առաջինը նայելու...

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ։

«Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:

Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին»,-հայտնում են ՔԿ-ից։

Հավելենք, որ փաստաբանները վիճարկում են Գագիկ Խաչատրյանից զարդերի, ժամացույցների, նկարների, գրիչների առգրավումը։ Նրանց խոսքով՝ դատարանի որոշմամբ այդ իրերը որոնման և վերցնելու ենթակա չեն եղել, քանի որ ընտանիքը դրանք ձեռք է բերել կամ նվեր ստացել դեռևս 1970-ական թվականներից։

***

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Խաչատրյանից բռնագրաված կտավները որպես իրեղեն ապացույց հանձնվել են Ազգային պատկերասրահին, իսկ իրավապահ համակարգի ռահվիրաները այցելել են հիանալու դրանցով։ Ոչինչ մի քիչ էլ թող էսթետիկ ժանրի մեջ փիյարվեն։
Հայը եթե իր ներուժը, երևակայությունն ու ողջ կամքը նույն եռանդով ներդներ պետականաշինության գործում, ազգային մշակույթի զարգացման և հանրության սոցիալական բարեկեցության մեջ և մեր համապարփակ տեսլականը լիներ ո՛չ թե նեղանձնական շահերի պաշտպանությունը, այլ պետության գերակա առաքելությունը, մենք այսօր այլ իրականության մեջ կապրեինք և դա չէր կոչվի հաստատ 4-րդ հանրապետություն կամ Իրական Հայաստան, այն հնարավոր չէր լինի համարակալել, որովհետև կլիներ անհամրելի և անսահման հզոր։ Թանկարժեք ժամացույցներ և այ աքսեսուարներ, ադամադակուռ մատանիներ և վզնոցներ, յախտաներ, ինքնաթիռներ, կտավներ, դղյակներ, չուլ-փալաս, չտեսանման վոյաժներ և քաղց, անհագ և խեղդող սով, որի հատակը ծակ է։
Հներից հետ չեն մնում թավշյա դեղնակտուցները, սրանց մոտ սրբություն չկա, որովհետև վաճառեցին հողերը։ Փաստեր եք ուզո՞ւմ, խնդրեմ, 12 հազար քկմ տարածք, որի վրա ապրում էր 120 հազար տեղաբնիկ բառիս բուն իմաստով խուրդեցին, առանց աչքը ճպցնելու, իսկ որքան գումար են ստացել դրա դիմաց ցույց կտա ժամանակը։ Հա՜, չեն վաճառել, զիջել են խաղաղության դիմաց, բայց այս խաղաությունը լատերիա է դարձել և մենք ազգովի ամեն օր խաղում ենք, բայց Ջեք փոթը շահում է միայն մի հոգի իր խմբով և դա մենք տեսնում ենք վերջին 8 տարում ամեն օր և չենք հոգնում, չէ խաղամոլ չենք, ուղղակի խաղալիք խամաճիկների ձեռքում։
Հ.Գ. Ի դեպ Գագիկ Խաչատրյանի հարցում ոնց որ կոմպրոմիս կա, այս խաղաթուղթը լավ կարող եք շահարկել էն հների լափելու ժապավենի տակ, բայց մենք էլ պարբերաբար կհիշենք Ձեր իշխանության սխրանքների մասին»:

Հասարակություն ավելին