▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գուստավ» ռեստորանում գաղտնի նկարահանումը բացահայտած Կարինան մանրամասներ է պատմում դեպքից

«Գուստավ» ռեստորանում գաղտնի նկարահանումը բացահայտած Կարինան մանրամասներ է պատմում դեպքից

Հոկտեմբերի 4-ին Կարինան ընկերոջ հետ այցելել է «Գուստավ» ռեստորան։ Զույգին մուտքի մոտ դիմավորել է ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ն։ Նա բարեհամբույր ուղեկցել է զույգին սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց ռեստորանի սանհանգույցում Կարինան նկատել է, որ այն գաղտնի նկարահանվում է։ Լվացարանի դարակում թաքնված է եղել տեսագրող հեռախոս։ Զույգը պարզել է, որ հեռախոսը ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ինն է։ «Հետքի» տաղավարում Կարինան ներկայացրել է միջադեպի մանրամասները։ 

Հոկտեմբերի 7-ին, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այս դեպքի առթիվ կազմվել են փաստաթղթեր, և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Հասարակություն ավելին