|
«Ես վստահ եմ, որ այսօրվա Հ1-ը պարզապես փորձել է շոշափել հանրային տրամադրությունները, որովհետև մինչ այդ մարսել են սեպտեմբերի 19-ը, երբ Արցախյան մեկօրյա պատերազմի օրը նույնպես տոնախմբություն էր տիրում եթերներում և իշխանական Հայաստանում, մտածեցին միանգամից 27-ն էլ կմարսեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով համերգի ցուցադրման մասին։ «Չէ, հասարակության իմունիտետը տեղն է, իսկ Հ1-ի բացատրությունը, այլ բառով ասել, քան երևանյան ժարգոնում օգտագործվող՝ էժանագին կռուտիտը, չկա։ Ես ինքս շուրջ մեկ տարի աշխատել եմ Հ1-ում և շատ լավ գիտեմ, թե ինչպես է եթերային քաղաքականությունը որոշվում՝ այն էլ այսօրվա Հ1-ում։ Ամոթի աստիճանն այն մակարդակի է, որ Ադրբեջանում՝ ագրեսոր երկրում, նույն օրը հիշվում է որպես հիշատակի օր, այսինքն՝ ագրեսորը, հարձակվողը, այդ զոհերի, էթնիկ զտումների, մարդկության դեմ ոճիրների մեղավոր երկիրը այդ օրը նշում է որպես հիշատակի օր, դա էլ հերիք չէ՝ միջազգային մամուլը դա լուսաբանում է»,- շարունակել է ընդդիմադիր գործիչը։ |
«Հ1-ի բացատրությունը էժանագին կռուտիտ էր»․ Արմեն Աշոտյան
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


