▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չնայած՝ ես գիտեմ ինչպես է ավարտվելու ՀՖՖ նախագահի ընտրությունները, բայց ամեն դեպքում ուզում եմ հանրայնորեն երեք հարց հնչեցնել թեկնածուների համար: Հուսամ, եթե ոչ ուղիղ, գոնե հարացազրույցներում այս հարցերի պատասխանները որոշ չափով կլսեմ:
1. Ի՞նչպես եք պատկերացնում և ի՞նչ կոնկրետ լուծումներ եք առաջարկում ֆուտբոլիստի բանակային տարիքին հասնելու և բանակ գնալու հարցի վերաբերյալ։ Այս հարցն ամենասուրն է և այսօր չի համապատասխանում, կամ չի բավարարում մեծաքանակ հայ ֆուտբոլիստներ ունենալու պահանջին:
2. Ինչպե՞ս եք լուծելու ԽԾԲ-ի հետ կապված խնդիրը։ Սա ամենամեծ մարտահրավերներից մեկն է, որը շատ անգամ խանգարում է իրոք արժանի կադրերին տեղ տալուն և նրանց համար կայուն աճ ապահովելուն:
3. Ի՞նչ կադրային քաղաքականություն եք վարելու տարբեր տարիքային, նաև ազգային Հավաքականի մարզիչների ընտրության հարցում։ Նախապատվություն եք տալու հա՞յ մասնագետներին, թե՞ հակված եք արտասահմանից մարզիչներ ներգրավել»։

Սպորտ ավելին