▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թույլ չտանք, որ մեզ էշի տեղ դնեն․․․ Թուրքական «թացն» ու հայկական «չորը» տարբերակելու նուրբ արվեստը»

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով․ ««Խաբիր մարդկանց և պահպանիր իշխանությունը» գործողությունը թափ է հավաքում։


Այսպես իշխանությունները սկսում են բեմադրել հերթական ներկայացումը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իշխող համակարգի ներսում տարաձայնություններ կան։
Եփաց հավերի ծիծաղը եկավ))
Արմեն Գրիգորյանի հանկարծակի «լուսավորումը»՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարների անհեռանկարայնության վերաբերյալ, կամ իշխանական թիմի ներսում Երևանի ավտոմոբիլային խցանումների շուրջ տեղի ունեցող իբր բախումները։
Եվ այս ամենը համեմվում է բացարձակ խելահեղ տեսանյութերով, որոնցում մեզ մանրամասն բացատրում են, թե ինչպես և ինչու է Փաշինյանը թեյ խմում, և թե երբ է բանան ուտելու։
Իրականում իշխանությունը որոշել է գործել ցանկացած ավտորիտար համակարգին բնորոշ կանոններով։ Այն ընդդիմություն է ձևավորում հենց ինքն իրենից։ Այսինքն՝ նրանք բոլորը նույնն են՝ նույն համակարգի տարբեր դեմքերը։
Նրանք բոլորը պատասխանատվություն են կրում Արցախի կործանման և հայկական պետականության աստիճանական կազմաքանդման համար, բայց, պարզվում է, հանկարծ նրանց սկսել են մտահոգել ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներն ու Երևանի ավտոմոբիլային խցանումները։
Ո՛չ մի դեպքում մի՛ տրվեք այս էժանագին ներկայացմանը»։

Քաղաքական ավելին