▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համատիրություններում փորձում են վստահելի անձանց նշանակել, որոնք առաջիկա ընտրություններում ձայներ կապահովեն Ավինյանի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանն արդեն սկսել է պատրաստվել 2028 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Նա սկսել է մանր-մանր իր դիրքերն ամրապնդել։ Մասնավորապես՝ նոր օրենսդրական փոփոխություն են նախատեսում, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետը համատիրությունների նկատմամբ ստանալու է վերահսկողական լիազորություններ։

Առաջիկայում ավագանու նիստում ընդգրկվելու է հարցը, և որոշվելու է քաղաքապետարանի լիազորությունների շրջանակը։ Եթե մինչ օրս համատիրությունները ձևավորում էին տվյալ բազմաբնակարան շենքի բնակիչները, և իրենք էլ կարող էին համատիրության նախագահ փոխել, ապա այսուհետ այդ լիազորությունը կենտրոնացվելու է քաղաքապետի ձեռքում: Մինչ օրենքի ընդունումը, Ավինյանի թիմն արդեն ակտիվ փնտրտուքների մեջ է` համատիրություններում փորձում են վստահելի անձանց նշանակել, որոնք առաջիկա ընտրություններում ձայներ կապահովեն Ավինյանի համար։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ է խոսել այս մասին` ասելով, որ մինչև տարեվերջ համապատասխան նախագիծն ավագանիում կքննարկվի և կընդունվի»։

Մամուլ ավելին