▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով

ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արարատի պետական քոլեջում երեխաներից երկուսի մոտ հնարավոր է սառը զենք և ատրճանակ լինի։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով,  ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված քոլեջի 1-ին կուրսի սովորողներից 15-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է բարդ, գաղտնի փականով դանակ, որի ընդհանուր երկարությունը 22.5 սմ է, իսկ շեղբի երկարությունը՝ 8.8 սմ։ Նույն քոլեջի մեկ այլ 15-ամյա ուսանողի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ։

Դանակն ու ատրճանակը ծնողների ներկայությամբ համայնքային ոստիկաններն առգրավել են։

Հասարակություն ավելին