▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրայինն օրեցօր ավելի է գլորվում հեղինակազրկման ու խայտառակության անդունդը»․ Վիկտոր Մնացականյան

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային հեռուստաընկերությունը, որը կոչված էր հանրային վստահություն ձևավորելու, օրեցօր ավելի է գլորվում հեղինակազրկման ու խայտառակության անդունդը։ Եվ, ցավոք, կարծես հատակը դեռ չի երևում։
Ու հավատացեք՝ սա միայն Հանրային հեռուստաընկերության խնդիրը չէ։ Պետական բազմաթիվ մարմիններում ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման արհամարհական և անհարգալից վերաբերմունքը դարձել է սովորական երևույթ։
Պարզապես մենք դրա մեծ մասը չենք տեսնում, ոնց չենք տեսնում Երևանի օդում կախված փոշին։ Իսկ երբեմն տեսանելի է դառնում միայն դրա «փողոցային» դրսևորումը՝ ինչպես Երևանի և Հայաստանի մյուս քաղաքների կեղտը, այնպես էլ հեռուստաեթերի որակը՝ հ1-ի էկրանին»։

Հասարակություն ավելին