▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տեղեկություններով՝ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար։

Արմեն Աշոտյանը, մասնավորապես, գրել է․

«Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը։

Ըստ այդ աղբյուրի, Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու, հակաքարոզչություն իրականացնելու համար։

Հակաքարոզչության հիմնական թեզը «Կրեմլի ագենտ» լինելու միֆն է, ինչը ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում արեւմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանը ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել։

Զուգահեռ հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է այսպես կոչված «խաղաղության գործընթացին» և Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին։

Հակաքարոզչության հիմնական նպատակն է «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները՝ հիմք ստեղծելով այդ քայլերի հակասահմանադրականության և հակաիրավականության վրա շահագրգիր կերպով աչք փակելու համար։

Գործող ռեժիմը փաստացի ոչ միայն երկիրն է դարձրել գեոպոլիտիկ պայքարի խրամատ, այլև այդ ավանտյուրայի մեջ ներքաշում է նաև ազգի հոգևոր բացառիկ կառույցը։

Դժվար չէ պատկերացնել դրա կործանարար հետևանքները բոլոր այն երկրներում, որտեղ եկեղեցին կառույցներ ունի…»։

Հասարակություն ավելին