Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն այսպես է պատասխանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ լրագրողների հարցերին:
«Ես հիմա չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:
Նա միաժամանակ հույս է հայտնել, որ տեղի ունեցողը կիրականացվի օրենքին խիստ համապատասխան և կպահպանվեն հանրապետությունում քաղաքական գործընթացի մասնակիցների բոլոր իրավունքները:


