▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․․․ նա Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին

Փաշինյանի` Սևանի ափից տարածած տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանը ՔՊ անդամների հետ ջերմ երեկո է անցկացնում, չնայած նրան, որ այսօր  հայտնի դարձավ, որ ՔԿ–ն վարույթ է հարուցել նրա դեմ։

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Հայկ Սարգսյանն էր բողոքել ՔՊ–ից, ապա Փաշինյանն էր քննադատել նրա պահվածքը։ Նշենք, նաև, որ Հայկ Սարգսյանն այս գումարման ԱԺ պատգամավոր չէ։

***

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ, որը Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցին ուղարկել է ՆԳՆ-ն։ Այս մասին հայտնում են «Իրականում»-ի աղբյուրները։

«Վարույթի պատճառ հանդիսացել է Սարգսյանի կողմից ապօրինի պետհամարանիշով երթևեկելու հանգամանքը․․․ Մեզ հետ զրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատեց տեղեկության այն մասին, որ Հայկ Սարգսյանը շուրջ 1.8 մլն դրամ վճարում է կատարել իրավախախտումների համար։ Ինչ վերաբերում է Քննչական կոմիտե ուղարկված նյութերին, ապա ՆԳՆ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին, առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Քննչական կոմիտեից էլ հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվելու վերաբերյալ մեր տեղեկությունները։

Հավելենք, որ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայկ և Նաիրի Սարգսյանններից, սակայն զույգ եղբայրները մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին»,- գրում է լրատվամիջոցը։

Հասարակություն ավելին