▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀԷՑ-ը պետական կառավարման ենք հանձնում, մասնավորեցման նպատակ չունենք»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում քննարկվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը։
Որոշման հիմնավորումների համաձայն՝ «հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը»։

«Մեր պլան Ա-ն հետևյալն է՝ դա դառնում է պետական սեփականություն, և մենք պետական կառավարման ենք հանձնում միջազգային թոփ ընկերության կամ ընկերությունների խմբին, այսինքն՝ մենք մասնավորեցման նպատակ չունենք։ Եթե պարզվի, որ մենք մեր պլան Ա-ն չենք կարողանում իրականացնել, կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը։ Առաջիկայում սա մեր կարևորագույն թեմաներից մեկն է լինելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտեք նաև՝ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը պետք է հասնել մինչև 2031թվականը. Փաշինյան

«Ինքս ինձ համար խնդիր եմ դրել, որ մինչև 2031 թիվը հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը»,–ասաց ՀՀ վարչապետը` համարելով դա նաև իր անձնական օրակարգ։

Ի դեպ, խորհրդարանական հերթական հաջորդ ընտրությունները նախանշված են 2031–ին։

***

«Մենք 2018-ին ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնել ենք պարտավորություն, որ Հայաստանից թալանված, ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու ենք ՀՀ-ին։ Միևնույն ժամանակ մենք արձանագրել ենք, որ վենդետաներ չեն լինելու․․․ Եվ այս ռազմավարությանը հավատարիմ ենք մնացել։ Մեզ դրա համար քննադատել են, մեզ ասել են՝ ձեր թավիշը ձեր գլխին կպնի, զզվցրիք էդ թավիշով և այլն», - Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իշխանությունները շարունակաբար օգտագործել են «կոպեկ առ կոպեկ», «լումա առ լումա» և այլ արտահայտություններ, որոնք ժամանակի ընթացքում մեմերի են վերածվել։

«Այդ գործընթացը հասել է իր լրումին, մենք ականատես ենք լինելու եզրափակիչ արարի իրականացմանը։ Մենք կենտրոնացած ենք լինելու արդեն «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա»,- ընդգծեց Փաշինյանը։

Հասարակություն ավելին