▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա էլ փորձում է «պատմություն» բառի իմաստը փոխել»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սույն թերուսը, նախ` հիմա էլ փորձում է «պատմություն» բառի իմաստը փոխել, որն ուղղակի ծիծաղելի է. լավ է չի ասում, թե բա «եկեք պայմանավորվենք մի բան, որ «պատմությունը» դա անցյալը չէ, այլ ապագան է»...
Երկրորդը` կրկին իր հանցանքները բարդում է ժողովրդի վրա. Նիկո՛լ Անհող, միշտ հիշիր, դու ժողովրդի ԼԵԳԻՏԻՄ ՔՎԵ չես ստացել և վե՛րջ... Դու ժողովրդի անունից իրավունք չունես խոսել` 50,3> 49,7... Դու պարտվել ես ու կապ չունի, որ ինչ-որ «բանաձևերով» և մանդատագողությամբ «զավթել» ես իշխանությունը Հայաստանում...»։

Կարդացեք նաև՝ 

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․ ««Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնսիկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։
Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա»․ այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։
Ըստ երևույթին, շատ շուտով, դպրոցներում պատմության փոխարեն կդասավանդեն ապագա։ Օրինակ, Հայոց պատմությունը դարձրին Հայաստանի պատմություն։ Հաջորդիվ՝ Հայաստանի պատմությունը կդառնա Հայաստանի ապագա։
Խնդիրն այն է, որ, եթե պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա, այլ ոչ թե տեղի է ունեցել, ապա ապագան էլ թերևս տեղի ունեցածն է։ Հետևաբար, պատմություն առարկան կվերանվանվի՝ ապագայի։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի տրամաբանությամբ, իրական պատմությունն այն է, ինչ տեղի է ունենալու ապագայում, իսկ իրական ապագան այն է, ինչ տեղի է ունեցել անցյալում։
Այդպիսով, պետք է տեղի ունենա մեծ խմբագրում։ Օրինակ, հայ ժողովրդի Մեծ բանաստեղծի՝ «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան…» տողերը, պետք է վերաձևակերպել՝ «ես եկել եմ ապագայից, ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող պատմություն»։
Ըստ ամենայնի, միջազգային հաջորդ որևէ միջոցառման վարչապետ Փաշինյանը կարող է մոտենալ ԱՄՆ նախագահ Թրամփին ու ոչ միայն հիշեցնելով իր մասին ասել՝ պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, այլ նաև ասել՝ «ես ձեր հնարած սուպերինտելեկտի» մարմնացումն եմ»։

***

Նիկոլ Փաշինյանի գրառումը. «Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։
Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։
Կամ եթե նույնիսկ ինչ-որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։
Ի՞նչ անել ուրեմն։
Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետև այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը։
Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել և ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։
Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող։
Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը, Ազատ և Երջանիկ Հայաստանի տեսլականով։
Ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ և ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով»:

Քաղաքական ավելին