Թարմացում․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է․ «Ի պատասխան ԶԼՄ հարցումների․ Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»։
***
Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինծառայող Եփրեմ Գևորգյանը
|
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Եփրեմ Գևորգյանը։ |


