▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

IDBank-ը Մոնակոյում․ հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում

Մոնտե Կառլոյում կայացած երկօրյա ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվեցին Հայաստանն ու հայկական արտադրանքը՝ ոսկերչությունից և ադամանդագործությունից մինչև բանկային ոլորտի նորարար լուծումներ։

«Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա միջոցառումները ձևավորվել են որպես Հայաստանի մշակութային, տնտեսական և ստեղծարար ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու երկարաժամկետ նախաձեռնություն։

Միջոցառման ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ն այցելուներին ներկայացրեց իր ժամանակակից բանկային գործիքակազմը, Պրեմիում բանկինգի հնարավորությունները և արտերկրում բնակվող հայրենակիցներին առաջարկվող բացառիկ ծառայությունները։

IDBank-ի Պրեմիում բանկինգի տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ արդեն 9 տարի գործող Պրեմիում ծառայության հիմքում անհատական մոտեցումն ու հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցությունն է։

«Ուրախ ենք տեսնել այցելուների մեծ հետաքրքրությունը Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և նորարարական լուծումների նկատմամբ։ Այս միջոցառումը մեզ հնարավորություն տվեց հանդիպելու մեր հաճախորդներին, շփվելու նրանց հետ և ավելի լավ հասկանալու նրանց կարիքներն ու սպասելիքները։ IDBank-ի Պրեմիում բանկինգն անհատականացված մոտեցման և լայն հնարավորությունների ամբողջություն է․ այն առաջարկում է բարձրակարգ ֆինանսական ծառայություններ, Անհատական մենեջերի մշտական աջակցություն, ինչպես նաև բազմաթիվ առավելություններ՝ բիզնեսից ու առօրյայից մինչև ճանապարհորդություն և ժամանց», - ասաց Լիդա Սաֆարյանը։

ԱՄՆ-ում ներկայացուցչական գրասենյակ բացելուց հետո IDBank-ը շարունակում է առանցքային ֆինանսական կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Սփյուռքի միջև։ Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական բրենդներն ու ֆինանսական լուծումները պատրաստ են բարձր մակարդակով ներկայանալու միջազգային ամենաբարձր հարթակներում։

Հասարակություն ավելին