▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ասենք սրանց՝ անգրագետների մասսա՞, թե՞ թուրքական ծրագիր իրականացնող․․․Վարդան Հակոբյան

Ի՞նչ ասենք սրանց՝ անգրագետների մասսա՞, թե՞  թուրքական ծրագիր իրականացնող․․․Վարդան Հակոբյան

Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել. «Պարզաբանում Հայաստանի պատմության թանգարանում գործող «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» միջազգային ցուցադրության շրջանակում փոխառված ուրարտական գոտու վերաբերյալ
Հայաստանի պատմության թանգարանը ըմբռնումով է մոտենում պատմական և աշխարհագրական անվանումների նկատմամբ զգայունությանը և կարևորում դրանց ճշգրիտ ներկայացումը։ Տվյալ ուրարտական գոտին ներկայացվել է Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի հավաքածուից։ Փոխառությամբ ցուցադրվող առարկաների պիտակները միշտ հիմնվում են տրամադրող թանգարանի հաշվառման փաստաթղթերում արձանագրված տեղեկությունների, այդ թանգարանի փաստաթղթերի և երկու կողմերի պայմանագրերի վրա։ Այս դեպքում ևս «Արևելյան Անատոլիա, Թուրքիա» ձևակերպումը Հայաստանի պատմության թանգարանին է փոխանցվել տրամադրող թանգարանի հաշվառման փաստաթղթերից։
Գոտու հայտնաբերման կոնկրետ վայրը հայտնի չէ, ինչն առանձին նշված է պիտակում։ Աշխարհագրական այս ձևակերպումը չի փոխում առարկայի՝ հստակ նշված ուրարտական մշակութային պատկանելությունը և մեր կողմից հայկական պատմական տեղանունների կամ տարածաշրջանի հայկական ժառանգության ժխտում չի ենթադրում։ Միաժամանակ Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի մեր գործընկերների հետ քննարկման և նրանց կողմից արխիվային տեղեկությունների ստուգման արդյունքում պարզվել է, որ տվյալ աշխարհագրական վերագրումը փաստաթղթերով հաստատված չէ։ Ուստի համատեղ որոշվել է պիտակից հեռացնել աշխարհագրական նշումը՝ թողնելով «Հայտնաբերման վայրն անհայտ» ձևակերպումը։ Այս ճշգրտումը պայմանավորված է առարկայի մասին փաստագրված տեղեկությունները հնարավորինս հավաստի ներկայացնելու սկզբունքով։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ցուցադրության նպատակը հնագիտական ժառանգության ներկայացումն է, դրա գիտական ճանաչումն ու թանգարանների միջև մշակութային համագործակցությունը։ Պիտակի նշված ձևակերպումը քաղաքական ուղերձ չի պարունակում, և այն այդպիսի համատեքստում մեկնաբանելը չի արտացոլում ցուցադրության գաղափարն ու նպատակը»։

Քաղաքական ավելին