Հայկ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «քպ-ի դուքյան դարձած Հանրայինի «Մեծ բանավեճ» էի նայում որտեղ ցավոք ականատես եղա հաղորդավարուհի Տաթև Դանիելյանի մեղմ ասած և՛ ուրացմանը և՛ հակաեկեղեցական պահվածքին ,և՛ հակաքրիստոնյա պահվածքին,և դատապարտելի պահվածքին:
Բանավեճի ժամանակ քպ-ականները միաբերան գոռում և արտաբերում են Վեհափառի անունը դիմելով նրան ավազանի անունով, որտեղ Էդգար Ղազարյանը հակադարձելով իրենց ասում է մի ասեք այդպես քանի որ դա վիրավորանք է յուրաքանչյուր հավատավոր մարդու համար, իսկ ինչ է պատասխանում հանուն փողի հավատը ,կրոնը,արժեքները ուրացած և քպ-ին ու նիկոլին ծառայող լրագրողուհին:
Ցավոք ոչ թե նա ընդհատում է քպ-ականներին այլ հակադարձելով Էդգար Ղազարյանին ասում է «ես էլ վիրավորանք եմ ընդհունում, որ անընդհատ գոռում եք»:
Այսինքն ըստ այս հաղորդավարուհու Վեհափառին ավազանի անունով դիմելը իր համար վիրավորանք չէ, իսկ այ Էդգար Ղազարյանին դիտողություններ անելը և գոռալը իր անձի համար վիրավորանք է:
Աստծու առաջ պատասխան ունեք տալու ոչ նիկոլն է հավերժ մնալու իշխանության և ոչ էլ դուք եք հավերժ միլիոներ ստանալու և աշխատելու «Հանրայինում»:
Ամոթ...»:


