▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ կանչել են քննչական․ գործ են հարուցել․Մեղադրանք են առաջադրելու»․ Արթուր Դանիելյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Թարմացում-Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանի որոշմամբ, նրա հետ շփումներն արգելված են։

«Ոչ մի բան էլ չեն թաքցնում, չեն քողարկում։ Դատավորը, պարզվում է, Փաշինյանի աշխատակազմում երեք տարի վարչության պետ է աշխատել։ Բացարկը չընդունեց»,-դատարանից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Վարույթը նախաձեռնվել է այս տարվա օգոստոսին։

Նա ընդգծեց՝ առավոտյան մեկ գրառման հիմքով են մեղադրանք առաջադրել, երեկոյան ևս մեկ մեղադրանք են առաջադրել 6 գրառման համար։

«Արթուրի ցանկացած գրառում կարող է լինել մեղադրանքի մեջ, բառապաշարը, որ օգտագործում է այս իշխանությունների վերաբերյալ, դիտում են խուլիգանություն։ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը 10 անգամ ավելի վատն է, քան Արթուրինը։ Արթուր Դանիելյանը քաղաքական բանտարկյալ է, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, անգամ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակիցն է կալանքը տալիս, դրան են հասել»,-ասաց Աթանեսյանը:

Փաստաբանի խոսքով, խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումն իրենք կբողոքարկեն։

***

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը։ Բայց կոմբինացիան իրականում շատ պրիմիտիվ ա։
Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են:
Անկախ ամեն ինչից՝ ես պիտի հետևյալ անշնորհքությունը անեմ. ուրեմն՝ ով որ իմացավ իմ վրա կարված հերթական գործի մասին ու թեկուզ մեկ գրամ վախեցավ, ընկրկեց կամ հիասթափվեց էս վիժվածքներին դատափետելու գործում, իմ կողմից քֆուրի ա արժանանում։
Ինձ օգտագործում են որպես գործիք ձեզ վախեցնելու համար (իրանք շատ լավ գիտեն, որ իմ վրա դա չի ազդի)։ Ես, հետևաբար, վախեցողի վրա քֆուր եմ դնում, շատ վատ, գռեհիկ, անդաստիարակ քֆուր! Ճիշտ կանեք դուք էլ դնեք...»։

***

Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին, սոցցանցում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Առավոտյան ակտիվիստը սոցիալական ցանցերում գրել էր, որ իրեն կանչել են քննչական մարմին՝ գործ հարուցելու նպատակով։ Թե ինչի հետ է կապված գործը, առայժմ հայտնի չէ։
«Ադեկվադ» շարժման համահիմնադիրը, որը, որոշ տեղեկություններով, մտերիմ հարաբերություններ ունի ՀՀ 2–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, իր էջերում ակտիվորեն քննադատում է գործող իշխանությանը։

***

Արթուր Դանիելյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք` խուլիգանություն հոդվածով` ֆոյսբուքյան գրառման համար, հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա տեղեկացրել է, որ Դանիելյանին ձերբակալում են դատարան ներկայացնելու համար, որպեսզի քննել կալանքի միջնորդությունը:

Պարզ չէ, թե քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին որ գրառման համար են մեղադրանք ներկայացրել, բայց նրա էջում վերջին գրառումները վերաբերում են Նիկոլ Փաշինյանին և Շաքիի դեպքերին։

Հասարակություն ավելին