▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ մարդկային այսպիսի ռեսուրս ունենալով` ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն գեներացնում փողոցային պայքար». Տիգրան Պասկևիչյան

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱՐԴ ԿԱ, Ի՞ՆՉ ՉԿԱ
2026 թվականի հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 2,503,990 ընտրող։ Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ մասնակցել է 1,476,769, չի մասնակցել 1,027,221 քաղաքացի։
Մասնակիցներից 484,000-ը ձայն է տվել ԱԺ անցած ընդդիմադիր երկու ուժերին՝ «Ուժեղ Հայաստան»-ին եւ «Հայաստան» դաշինքին։ 58,000 քաղաքացի քվեարկել է հանիրավի խորհրդարան չանցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։
Թվերն ասում են, որ ավելի քան կես միլիոն մարդ դեմ է այս իշխանությանը, չի ընդունում նրա ներքին եւ արտաքին քաղաքականությունը։
Եթե սրան էլ գումարենք ԱԺ չանցած ընդդիմադիր մյուս ուժերին տրված 75,400 ձայները, կստացվի մոտ 600,000։
Առանձնացնենք «Բոլորին դեմ եմ» նորահայտ ուժի 21,180 արդյունքը, բայց չգումարենք։ Նրանք բոլորին են դեմ, այդ թվում՝ գործող իշխանությանը։
Անվավեր է ճանաչվել 16210 քվեաթերթիկ։ Այս թվի հետեւում նույնպես իրական մարդիկ են, որոնք եթե հավաքվեն Ազատության հրապարակում, կախարդական ոչ մի դրոն չի կարող արձանագրել, ասենք, 2,169 ողորմելի թիվը։
Ուրեմն, ինչո՞ւ, մարդկային այսպիսի ռեսուրս ունենալով, ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն գեներացնում փողոցային պայքար։
Սպասում եմ տարբերակների»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին