▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչպես բարեփոխել Հ1-ը, որ մուտիլովշիկներին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու...»

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

«Ինչպե՞ս բարեփոխել Առաջին ալիքը.

Հայաստանի քաղաքացիների՝ մեր հարկերով Հանրայինի եթեր են կանչում նախկին քահանա, Ստեփան Ասատրյանին

Ասատրյանը հայտնի է, ոչ միայն Հովհաննավանք գողությամբ

Այլև նա սուտ ցուցմունք է տվել Արագածոտնի թեմի հաշվապահ Նաիրա Ալավերդյանի դեմ, թե նրա աշխատավարձը չեն փոխանցել և յուրացրել են։

Ալավերդյանը 2 ամսով ապօրինի կալանավորվել է։ Այդ ընթացքում նրա մայրն է մահացել։

Հետո, երբ ստուգել են բանկային հաշիվները, պարզվել է, որ լավ էլ ամեն ինչ տեղը տեղին փոխանցել են։

Անկախ նրանից Հանրային հեռուստաընկերությունը դուստր ունի, թե ոչ։ Նրա բարեփոխումն անհրաժեշտություն է։

Քաղաքացին եկեղեցուն հարկ չի տալիս, իսկ Հանրայինին տալիս է։ Սա է մեծ բանավեճի թեման, ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու։

Հարցը նաև Ազգային ժողովի լեգիտիմին խմբակցությունների դաշտում է»։

***

Հովհաննես Իշխանյանն ավելի ուշ նաև գրել է.

Մեր Հանրային ալիքը եղել է կողմնակալ

Եղել է կուսակցական և իշխանական շահերի հեռարձակող

Եղել է իրականությունը թաքցնող

Նույնիսկ սեգրեգացնող է եղել

Բայց երբեք չի եղել ընդդեմ մեր էթնոմշակույթի, երբեք չի եղել, որ հանրայինը դեմ գնա այս երկրում ապրող բնակիչների ամբողջությանը։

Հաշվարկված է, Թաթայի համերգը տալով x թվով մարդկանց հոմոնիկոլիկուս կդարձնեմ, y թվով մարդ կբողոքի

Իսկ x>y-ից, անհամեմատ մեծ է։

Ներողություն կխնդրեմ, սակայն y-ները կտեսնեն ներողություն, կբորբոքվեն, իսկ հոմոնիկոլիկուսն արդեն տեղի է ունեցել։ Հաջորդ տարի կկրկնեմ, բողոքողները ավելի քիչ կլինեն, որովհետև հոմոնիկոլիկուսներն արդեն շատացրել եմ։ Ահա, էթնոմշակութային բնաջնջմումը 21-րդ դարում։

Կաթողիկոսի ամանօրյա ուղերձը հանելու պես, արցախցիների դեմ ատելություն տարածելու պես։

Կասկածել չի կարելի, որ Հանրայինում ֆայլ կա դրած, որտեղ գրված է

1․Սեպտեմբերի 27-ին դնել Թաթայի համերգը

2․Սեպտեմբերի 28-ին ներողություն խնդրել Թաթայի համերգը դնելու համար

3․ Ընդունել ռազմավարական լռություն

Հանրայինը պետք է բարեփոխվի

Կարդացեք նաև՝

Հասարակություն ավելին