▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է քաղաքապետարանի աշխատակիցը վիճում քաղաքացիների հետ ավտոբուսում՝ ուղեվարձի վճարման շուրջ

Ինչպե՞ս է քաղաքապետարանի աշխատակիցը վիճում քաղաքացիների հետ ավտոբուսում՝ ուղեվարձի վճարման շուրջ

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումն՝ այս առիթով. «Երևանի քաղաքապետարան, քաղաքացու հետ պետք է «Դուք»-ով խոսել։ Էս բրիգադին որ չոլի ճամբարում եք նախապատրաստել։ Մարդկանց լաբիրինթի միջով հազիվ տեղաշարժվում են և փորձում են վերահսկել ի՞նչը։
Մեկ քայլ առաջ է, որ վարորդը հաշվեհարդար չի տեսնում ուղևորների հետ, բայց…»։

***

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա Երևանի բարեփոխված տրանսպորտն է, իսկ այն կինը, որը սպառնում էր ոստիկանություն կանչել մյուս կնոջ վրա, քաղաքապետարանի աշխատակիցներից է, տոմսի առկայությունն է ստուգում։ Այս մարդիկ պարտավոր են ոչ միայն խելոք ու հնազանդ վճարել թանկացած տոմսի գինը' կանգնած ու լխճված տեղ հասնելու համար, այլ մի հատ էլ ենթարկվել քաղաքապետարանի այս աշխատակիցներին»։

***

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի անգամ Հռոմում ականատես եղա, թե ինչպես հսկիչը տուգանեց ուսանող աղջկա։ Էնքան բարեկիրթ դա արեց, որ իմ տուգանվելն էլ եկավ։
​Էսօր նայում եմ մեր հանրային տրանսպորտում քաղաքապետարանի աշխատակցին, որը «չակե-չակ» կռիվ է տալիս ուղևորի հետ։ Սա պարզապես խայտառակություն է, ընկերներ։
​Վերջին շրջանում որոշեցի անձամբ հասկանալ հանրային տրանսպորտի վիճակը և մի քանի անգամ օգտվեցի դրանից։ Սարսափելի չարություն կա այնտեղ։ Մեր հասարակության բոլոր տեսակի վատ, էմոցիոնալ հարաբերությունները խտացված են հենց էդ միջավայրում։ Մարդիկ հոգնած, տառապած, աշխատանքից, դասից հետո իրար վրա լցված մի կերպ փորձում են հասնել տուն ու ազատվել օրվա կտտանքներից։
​Ու երբ այդ ամենի մեջ մի հատ էլ համազգեստով մարդ ես ուղարկում...
Եվ խոսքը միայն հանրային տրանսպորտին չի վերաբերում. վերաբերում է ոստիկանությանը, վերաբերում է բոլոր այն ոլորտներին, որտեղ պետությունը ծառայություն է մատուցում։ Մենք թազա ֆորմի տենդեր ենք կախում, էլեկտրոմոբիլ ենք առնում ու հռչակում ենք, որ ոլորտը բարեփոխվեց։ Բայց ախր էդ մարդը մնաց հոգով նույն «մլիցեն»` ճկույթի երկար եղունգով ու պարապ ժամանակ գողական գնացող։ Այդ մարդկանց պետք է գոնե երկու խոսք ասելու, նախադասություն կազմելու և մարդկանց հետ շփվելու տարրական մշակույթ սովորեցնել, նոր ուղարկել փողոց կամ տրանսպորտ։ Քաղաքացին կարող է էս վիճակում մի քիչ էլ ամբարտավան լինել։ Պետության խնդիրը` բարեկրթություն պարտադրելն է»։

Հասարակություն ավելին