▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրական խնդիրը դուք եք, որ Առուշից փորձում էիք կերտել ազգափրկիչ, երկրորդ Նժդեհ...»

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի բան ասեմ էլի։ Խնդիրը Առուշը չի, ոչ էլ իրա Նիկոլական դառնալը։ Առուշը լինելով դասական ուղղափառ հայ, բանտի ու Նիկոլական դառնալու միջև ընտրեց վերջին տարբերակը, ինչը որ կընտրեր հայերի մի 95 տոկոսը։ Իրական խնդիրը դուք եք, հայժողջան, ով լինելով հեքիաթների ու միֆերի մեռած, Առուշից փորձում էր կերտել ազգափրկիչ, երկրորդ Նժդեհ։ Ով փորձում էր հավատացնել մարդկանց, որ ադրբեջանցիները փորձում էին մտնել Գորիս, իսկ այ Առուշը իրենց կայացրեց։ Հասկանում եք, ոչ մեկը չկարողացավ 44-օրյա պատերազմում իրենց կանգնացնել, իսկ այ Առուշը դա կարողացավ։ Ու որպես փաստարկ էլ բերվում էր իրա գնդացիրով մի նկարը։ Մի ազգի խեղված ուղեղում, որը մինչ օրս չգիտի, որ անգամ 100 տարի առաջվա հայ խրոխտ ֆիդայիների նկարների մեծ մասը արված ա Թիֆլիսի ֆոտոսալոններում, գնդացիրով Առուշի նկարը դա տեղով մի դիվիզիա արժե։ Ու ոչ մի կապ չունի, որ այդ մարդը անգամ բանակում չի ծառայել՝ առողջական խնդիրներից ելնելով։ Այնպես որ խնդիրը Առուշների մեջ չի, խնդիրը ձեր ուղեղներում ա...»։

***

«2019-2020 թվականներին բավականին լավ հարաբերություններ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, միակ խնդիրը բացառապես կապված էր Արցախի հետ, պատերազմի հետ․․․ Թե չէ այնպես չէ, որ ես քաղաքական ցանկություններ եմ ունեցել էդ ճահիճի մեջ մտնելու»,- այս մասին CTRL Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախկինում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին։

«Պատերազմից հետո իրավիճակը մի քիչ այլ է լինում, մենք մեր պատմական հայրենիքն ենք կորցրել, հետևաբար ես, որպես հայ մարդ, էդպես եմ այդ շրջանում նայել այդ խնդրին, բայց պատերազմից որոշ ժամանակ հետո համագործակցությունը կառավարության հետ․․․ Երբ ֆիքսում ես, որ արդյունքները շոշափելի են, բոլորը անմնացորդ աշխատում են երկրի շենացման համար, այս դեպքում ես իմ ցանկությունն եմ ունեցել, որ էդ մեծ թիմում իմ փոքր ներդրումն ունենամ մեր երկրի մի հատվածի շենացման գործում։ Հետո Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, որ ավելի խորն ես վերլուծում, թե ինչ իրավիճակի մեջ ենք, աշխարհում ինչ խնդիրներ կան, դա տանում է այն ուղղության վրա, որ մտածում եմ, ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ մեր պետության շենացման գործում»,- նշել է Առուշանյանը։

Հասարակություն ավելին