▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ինչքա՞ն է Ձեզ պետք, Շուրա, երջանիկ լինելու համար․․․

Շուրա՛, 2,6 մլն -ը հերի՞ք է, որքա՞ն է ձեզ պետք երջանիկ լինելու համար. ․ Փաշինյանը կարծում է, որ այս իշխանությունն արժանի է բարձր աշխատավարձի

Լրագրողը ճեպազրույցին նրան հիշեցրեց իր` նախկինում ունեցած ելույթը, երբ ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր այն ժամանակվա իշխանությանը պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացման համար։

«Ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար հաջողություններ է գրանցել, և Հայաստանի պետությունը զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կայացնել այդ որոշումը»,- հայտարարեց Փաշինյանը։
Դիտեք նաև՝

Եկեղեցին կարո՞ղ է հանձնաժողով ստեղծել և քննարկել վարչապետի դիպլոմ չունենալու հարցը։ Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ որևէ խնդիր չի տեսնում, թող ստեղծեն։

«Ուրիշ պրոբլեմ կա՝ վարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ, իսկ Կտրիճ Ներսիսյանի աղջիկ ունենալը անհամատեղելի է Կաթողիկոսի պաշտոնի հետ։ Տարբերությունը զգո՞ւմ եք»։

***

«Մենք ասում ենք՝ խաղաղությունը հաստատված է, Ադրբեջանն էլ է ասում՝ խաղաղությունը հաստատված է, բայց երկու կողմերից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները կարող են վնասել խաղաղությանը:

«Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոնտեքստում նեգատիվ են, Հայաստանից էլ են հնչում հայտարարություններ, որ խաղաղության կոնտեքստում նեգատիվ են: Տարբերությունն այն է, որ Հայաստանում նման հայտարարություններ հիմնականում անում է ընդդիմությունը, Ադրբեջանում այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից են արվում նման հայտարարություններ: Հետևաբար, Հայաստանի իշխանություննե՞րն էլ պիտի նման հայտարարություններ անեն: Եթե ինչ-որ երկրի իշխանություն խաղաղությանը վնասող հայտարարություն է անում, Հայաստանի իշխանությո՞ւնն էլ պետք է անի հայտարարություն, հետո՝ ուրիշ, հետո՝ ուրիշ... Մի ամսվա ընթացքում խաղաղությունը կզրոյացնենք: Մեր մարտավարությունը դա չէ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ պետք է հոգ տանենք խաղաղության համար։

***

«Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա։ Ադրբեջանը նույնպես քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել»,- այս մասին ճեպազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ադրբեջանցի զինվորի՝ Շաքի ներթափանցման դեպքի վերաբերյալ հարցին։

«Այդ զինվորը, եթե գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ։ Ես թեման չեմ հասկանում՝ ի՞նչ եք քննարկում, ի՞նչ արտահանձնում, ո՞վ է ասել՝ արտահանձնում»,- ասաց Փաշինյանը՝ հավելով՝ ես ի՞նչ ասեմ, ասեմ այդ զինվորը ցմահ պետք է մնա Հայաստանում։

***

Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադառնալով Թուրքմենստան կատարելիք այցի ընթացքում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման հնարավորությանը՝ նշեց․ «Մենք ընդամենը մեկ ամիս առաջ հանդիպումներ ենք ունեցել և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, բայց ձևաչափն այնպիսին է, որ վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, այսինքն՝ այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու։ Այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ, բայց պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ։ Եթե հանկարծ հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն, գուցե դա էլ հնարավոր լինի, բայց շփումներ, զրույցներ լինելու են, և շատ դեպքերում նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք, երբ արձանագրել ենք փոխադարձ կամ որևէ կոնկրետ հարցի քննարկման անհրաժեշտություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

***

«Ինչքան էլ հասկանում եմ էմոցիոնալ պահը, պետք է մենք առերեսվենք, որ այսօր էլ 44-օրյա պատերազմի օր է, էսօր մենք նահատակներ ենք ունեցել, ի՞նչ անենք՝ փակե՞նք բոլոր հեռուստաընկերությունները, բոլոր հարսանյաց սրահները, ռեստորանները, բարերը։ Դրա համար սահմանվել ա պետական օր»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգի ցուցադրմանը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կա «5-րդ ալիք»՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող։ Տեխնիկան թույլ է տալիս՝ էն օրը ստուգել եմ՝ ինչ է եթեր տվել՝ տաշի-տուշի, ընդ որում՝ հայացքներով ընդդիմադիր երգիչ կա՝ Արսեն Գրիգորյան, իր համերգն է, պարեր ա, որ պարում են՝ սեպտեմբերի 27-ին»,- հավելեց Փաշինյանը։

***

Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ Հայաստանի «ուկրաինացման» վտանգի մասին։ «Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջև. Հայաստանը արդեն եղել է նման վտանգի առջև և եղել է նման իրավիճակում»,- ասաց Փաշինյանը։ ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ն իր դաշնակցային պարտականությունները ՀՀ-ի առջև չի կատարել։

«Ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, պարոն Մեդվեդևը ինչո՞ւ է դա անում. մանավանդ ես նրա հետ աշխատելու, շփվելու առիթ ունեցել եմ, այսինքն՝ երկար մենք իրար հետ աշխատել ենք, բայց հիմա այդ կսմիթները, սպառնալիքները ինչի՞ համար են. հիմա ես էլ, ասենք, բռնեմ ասեմ՝ նույն այդ տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել, որ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի՝ նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում, այսինքն՝ դա լավ ժանր չէ։ Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու, Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ Հայաստանի Հանրապետության, ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության։ Սա է մեր ճանապարհը»,- նշեց Փաշինյանը։

 

Հասարակություն ավելին