▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճամփորդության ամենամեծ իմաստը մեր իսկ կառուցած, կանխատեսելի կյանքի պատերից դուրս գալն է․․․Մարգարիտա Գրիգորյան

Մարգարիտա Գրիգորյանը տելեգրամյան ալիքում գրում է․

Ճամփորդության ամենամեծ իմաստը մեր իսկ կառուցած, կանխատեսելի կյանքի պատերից դուրս գալն է։
​Մենք սովոր ենք ամեն ինչ պլանավորել, իսկ ճանապարհը մեզ վերադարձնում է անորոշությանը։ Երբեմն անհրաժեշտ է աննպատակ լինել, հանձնվել պատահականությանը, մոլորվել, փոխել ուղղությունը և չվախենալ, որ ամեն ինչ չէ, որ վերահսկում ես։
​Այդ փոքրիկ «արձակուրդն» է սրում կյանքի զգացողությունը։ Երբ ամեն ինչ կանխատեսելի չէ, ավելի ուշադիր ես նայում շուրջդ, ավելի շատ ես նկատում, ավելի խորն ես շնչում։
​Դանդաղեցնում ես ժամանակը, թույլ ես տալիս քեզ զարմանալ, հմայվել ու նորից ինչ-որ բանի սիրահարվել։
​Պետք է ճանապարհ ընկնել ոչ թե պարզապես ինչ-որ տեղ հասնելու, այլ մի փոքր հեռանալու քո առօրյա «ես»-ից։ Որպեսզի վերադառնաս մի փոքր ավելի մոտ ինքդ քեզ՝ այն մարդուն, որը կտրվել է ապրելու անվերջ մրցավազքից ու նորից հիշել է, թե ինչից է իրեն իսկապես կենդանի զգում:

Բաժանորդագրվեք Մարգարիտա Գրիգորյանի տելեգրամյան ալիքին՝ այս հղումով

Շոու-բիզնես ավելին